ՆԵՌԻ ՍԱՏԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ՝ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍԻ ԲԵՐԱՆԻ ՇՆՉՈՎ
Սկսենք նրանից, որ արդեն կազմվել է համաշխարհային չարի թաքուն կառավարությունը՝ 666 թվային համակարգով (գլոբալիզացիայով), որ արդեն աշխարհում է, ապա գալիս է Նեռը՝ Հակաքրիստոսը: Հոդվածում այդ ամենն էլ նեռական է անվանվում, ըստ առաքելական խոսքի, թե «Նեռը պիտի գա վերջին ժամանակում, բայց արդեն եկել են բազում նեռեր»:
Նախ մեր ժամանակների մասին. Սուրբ Սահակ Պարթևի տեսիլքի շարադրանքում կարդում ենք. «Քանի որ այսուհետև բազում և խիստ դղրդյուններ են լինելու աշխարհում, թագավորների հարձակումներ միմյանց վրա, սովեր ու սասանություններ, բազում նեղություններ, որոնք կորստյան որդու գալուստն են նշանակում, որը գալու և նստելու է, ըստ գրվածի՝ սուրբ տեղում` իրեն ձևացնելով աստված, որը իբր հալ ու մաշ է լինում վերին զորությունից: Եվ Տեր Հիսուսը նրան պետք Է սատակեցնի Իր բերանի շնչով: Եվ այն ժամանակ արդարները կատարյալ վարքով ու առաքինությամբ թռչելու են դեպի Հավիտենության կացարանները և այնպես միշտ լինելու են Տիրոջ հետ: Այդ ժամանակ էլ կատարվում է Տիրոջ խոսքը` ուղղված նրանց, որ ասում է. «ՈՒր որ Ես եմ, այնտեղ էլ Իմ պաշտոնյան պիտի լինի»: (Սուրբ Սահակ Պարթևի տեսիլքը. Ղազար Փարպեցի, «Հայոց Պատմություն»):
Սուրբ Սահակի տեսիլքը մարգարեություն է և իր կատարմամբ բավական տարիների գործընթաց: Եվ որ մենք այդ իսկ չար օրերի մեջ ենք արդեն կամ դրանց սկզբնամասի, այդ տեսնում ենք Հովհաննես առաքյալի Հայտնության գրքում՝ Քրիստոսի գալուն նախորդած Հակաքրիստոսի (նեռի, դերաքրիստոսի) մասին վկայած խոսքից. «և պիտի ստիպի բոլորին՝ փոքրերին և մեծամեծներին, հարուստներին և աղքատներին, ազատներին ու ծառաներին, որ դրոշմ դնեն նրանց աջ ձեռքի և ճակատի վրա: Եվ ոչ ոք չկարողանա գնել ու վաճառել, եթե չունենա գրի դրոշմը և գազանի անվան թիվը: Այստե՛ղ է ահա իմաստությունը: Ով խելք ունի, թող հաշվի գազանի թիվը, որ մարդու անվան թիվ է. և նրա անվան թիվը ա՛յս է՝ վեց հարյուր վաթսունվեց» (Հայտն. 13: 16-18):
Արդեն, մոտ երկու տասնամյակ է, որ Նեռի շունչը կա աշխարհում` իր թվային այդ նշանով՝ և շատերին է հայտնի, որ առանց այդ նշանի (շտրիխ կոդերի և քարտի) օր օրի ավելի անկարելի է դառնում առք և վաճառքը, և այդ թվային նշանով այսօր կնքվում են ողջ աշխարհի ապրանքները, նաև մարդիկ՝ հարուստ ու աղքատ, մանուկ ու ծեր, թվային քարտերի տեսքով:
Մասոնական ծրագրերի շատ գաղտնիքներ աշխարհին հայտնի դարձան ռուս հոգևորական Օլեգ Պլատոնովի «Փշե պսակը Ռուսաստանի» մեծարժեք աշխատությունից և նրա այլ ուսումնասիրություններից էլ: Հեղինակին հաջողվել էր մասնակցել մասոնական ղեկավարների մի շարք ժողովներին կամ ձեռք բերել դրանց արձանագրությունները և հայտնի անել հանրությանը: Սակայն հրեա մասոնները գրեթե երկրագնդի կապիտալի գերիշխումն իրենց ձեռքն ունենալով, այլևս թաքցնելու բան չունեին և իրենք իսկ գրքեր գրեցին իրենց զազրելի ծրագրերի մասին: Սարսռոցով է մարդ ծանոթանում դրամի հսկա, մասոն Ժան Ատալիի գրքի քաղվածքներին, որ այսօր տարածված են ամենուրեք:
Քաղվածքներից հակամարդկային, մի նոր տեսակի ֆաշիզմի (Նեռի) աշխարհ մտնելու հոտն է փչում: Աշխարհում երեկ, այսօր և վաղն էլ մեծ աղմուկներ են եղել և լինելու են ԱԾ-ի (անհատական ծածկագիր) կամ ԱՔ-ի (անհատական քարտերի) հարցի շուրջ, քանի որ պարզվեց համակարգի ստրատեգիական նպատակը տանում է մարդուն այնպիսի ստորացման, որ շատերն ասացին, թե համակարգը հակամարդկային է և սատանայից:
Նախ` ազգային, անհատական և ընդհանրական տեղեկատվությունները համացանցի միջոցով օտարի ձեռքն է ընկնում, առաջացնելով տվյալ պետության և անձի համար անապահովություն:
Երկրորդ՝ պարտադիր լինելով՝ ոտնահարվում է մարդու խղճի և դավանանքի ազատության իրավունքը:
Երրորդ` ըստ մասոնական ծրագրային գրքերի, այսօրվա մարդկանց բաժանվող քարտերին պիտի փոխարինելու գան բիոքարտերը, որոնք նույն քարտերի չափազանց փոքրացված տարբերակն են, միայն թե պիտի ներարկեն մարդկանց աջ ձեռքերին կամ դաջեն ճակատներին: Այս մի եղանակ է, որով hամաշխարհային իշխանությունը մարդկությանը վերածում է համակենտրոնացման ճամբարի:
Մարդկությունը սարսռաց այս նոր լուրից և ընդվզեց; Հեռուստաեթերից հաճախակի էին ցուցադրվում տարբեր երկրներում սկիզբ առած ընդվզումները, բայց քանի դեռ քարտավորումը Հայաստան չէր հասել, չէինք խորանում խնդրի մեջ:
Չիպավորման փորձերը մասոնները կատարեցին նախ շների վրա: Չիպավորված շներին հեշտությամբ գտնում էին, թե որտեղ է, որովհետև չիպն ունի ընդունիչ և հաղորդիչ հատկություն: Նույնպես և չիպավորված մարդը, որտեղ էլ լինի, ամիջապես համացանցի միջոցով հայտնի է դառնում նրա գտնվելու վայրը: Ըստ այս կառույցի ողջ մարդությունը դիտվում է հանցաշխարհ և դրվում է հսկողության տակ՝ հարուստից աղքատ և մարդկության մի քանի տոկոսը Նեռի ի հայտ գալով ուզում է այս համակարգով հսկել ողջ մարդկության վրա՝ հեռակառավարմամբ:
Մասոնները առաջին չիպավորումը սկսեցին Ամերիկայից: ԱՄՆում առ այսօր (տվյալները 2004 թվին են վերաբերվում) չիպավորված են շուրջ 300 000 մարդ: Մեքսիկայում այս տարվա (2004 թ.) հուլիսի 17-ից սկսել են մարդկանց չիպավորումը: Եվ հայտնի է, որ ամենուր հիմնականում այժմ դեռ չիպավորված են աղքատ և անճար մարդիկ, որոնք փոխարինելու եկան... շներին:
Այս ամենից բռնատիրության հոտ էր գալիս և քարտային համակարգով դյուրին հարկ հավաքելու գրավչությունից շատ պետություններ զգուշացան:
Անհատական քարտերի համակարգը Գերմանիայի Սահմանադրական Դատարանի կողմից (2004-ի տվյալներով) անվանվեց հակասահմանադրական: Գերմանական Եկեղեցին բանադրեց (նզովեց) նման համակարգը: Պորտուգալիան նույնպես հակասահմանադրական համակարգ անվանելով՝ մերժեց ընդունել քարտային այդ չար ստրատեգիան:
Շատ երկրներ էլ համակարգի մեջ վտանգներ տեսնելով կամ հաշվի նստելով ժողովրդի և Եկեղեցու հետ, գործածեցին միայն կամավոր սկզբունքի մեթոդը կամ այն ենթարկեցին որոշ փոփոխությունների:
ԱՊՀ երկրներից նման հաղթանակի հասավ ՈՒկրաինան:
Ցավոք, Հայաստանում առանց ժողովրդի և Եկեղեցու հետ քննարկումների օրենք ընդունեցին՝ ԱԾ-ի քարտային համակարգը պարտադիր դարձնել ողջ հայ ժողովրդի համար՝ նորածնից սկսած մինչև մահամերձ ծերը, հաշվի չառնելով և անգամ ծաղրելով իրենց հավատքի համար բողոքող հավատացյալներին: Եվ ինչպես գրեթե բոլոր երկրներում՝ համակարգը աղմուկ առաջացրեց նաև մեզ մոտ: Եվ այս աղմուկը գիտնականների մեկ երկու տարվա ուսումնասիրության արդյունք չէր, այլ՝ 2000-ամյա նախազգուշացում: Եվ հայ քրիստոնյաները, այլ երկրների քրիստոնյաների նման Եկեղեցուն և կառավարությանը մատնացույց արեցին Հովհաննես առաքյալի Հայտնության Գիրքը, որտեղ նախապես զգուշացված էր այս համակարգի մասին, համակարգը տառացիորեն նկարագրելով, թե այդ Չարը՝ կեղծ քրիստոսն է ներդնելու մարդկության մեջ, և համակարգն ընդունողների պատճառով Աստված մեծ աղետներ է բերելու մարդկության վրա: Եվ որ՝ հավատացյալները չխաբվեն, որովհետև նեռային այդ ծրագրի ավարտը մարդկանց հեռակառավարվող չիպերով դաժան, բռնի չիպավորումն է: Եվ Աստված խոստացել է իր հակառակորդի համակարգին հարողներին պատժել:
Այս «Նոր Բաբելոնի» բռնատիրության պիղծ և գերխորամանկ գործընթացի զարգացումը հետևյալ քայլերով է նախատեսվում: Դրանք արդեն իսկ շատ ու շատ են. մեր տեսածներից մի քանիսը թվենք:
ա) պարտադիր կամավորությամբ և արհեստավարժության խաբեական սկզբունքներով, տուգանքների սպառնալիքներով, սուտ խոստումներով սովորույթ դարձնել քարտի ընդունումը, մինչև որ ամենքին էլ փորձեն ներառել 666 չարի քարտային համակարգի մեջ:
բ) Ստեղծելով ահաբեկչություն և նույն ահաբեկչության դեմ հակաահաբեկչություն, պատճառաբանելով, որ անհատական քարտի արձակած էլեկտրոնային ճառագայթներով պիտի գտնել և պատժել «մարդկության ահաբեկիչներին» և այդպես սարքովի այս խաղով, թե որքան «անհրաժեշտ» է մի խումբ հանցավորների համար ողջ մարդկությանը չիպավորել:
գ) Մարդկանց աշխատավարձերի գումարները քայլ առ քայլ ներառել անհատական քարտերում, դրամը թողնելով միայն բանկերում, որպեսզի մի օր գնում և վաճառք միայն քարտերի միջոցով կատարվի՝ ՀԴՄ-ների միջնորդությամբ քարտերից հանելով գնվածի կամ վաճառվածի գումարը:
դ) Անհատական քարտը չիպի տեսքով սրսկել մարդու աջ ձեռքի ու ցուցամատի միջև, դաջել ճակատին, կեղծ մարդասիրությամբ պատճառաբանելով, թե. «Որպեսզի քարտը կորցնելով մարդը սովի չմատնվի», այդ բանի համար է անհրաժեշտություն դարձել:
Ես մի լուսանկար տեսա, այն էլ այն օրերին, երբ մեզանում ՀԴՄ-ները դեռ չկային, ապագա ՀԴՄ-ների լուսանկարն էր, որ բռնատերերը դեռ «գործի» մեջ չեն մտցրել, բայց պատրաստվում են անել: Ո՛չ այս մեր տեսած ՀԴՄ-ներից չէր, այլ որ` նոր պիտի լինեն: Այս լուսանկարում մարդը աջ ձեռքը մտցնում է «նոր տեսակի» ՀԴՄ-ի աջ ձեռքի ափի համար սարքված տեղում, և ՀԴՄ-ն ձեռքում սրսկված չիպից հանում է համապատասխան գումարը: Անհատական քարտերով աշխարհը մի օր վերածվելու է բանտային մի ճամբարի, ուր ո՛չ թե անունն ու սեռը, ազգությունն են կարևոր, այլ անհատական թիվը որպես մի իրի հաշվառում, «Մի բան, որ մարդու իրավունքների իսպառ վերացման մասին է խոսում» գրում է ՍԴ անդամ, Մայր Աթոռի հոգևոր խորհրդի անդամ, լուսահոգի Ռաֆայել Պապանյանը:
ե) Այս համակարգով մարդը դառնում է բռնատերերի ձեռքին խաղալիք խամաճիկ, քանի որ չիպերը նախատեսված են նաև մարդու նյարդերի վրա հեռակառավարմամբ հրամաններ արձակել՝ բռնատերերի կամքը կատարելու հրահանգներով:
Մարդուն այդպես վերածելով խամաճիկի: Եվ այդ գերչարությանը հասնում են 666 թվային համակարգով, Աստծո գիտությունը չարության մեջ գործադրելու միջոցով: Թե ինչու է չարը վեցերով գործում, մեր Մխիթար Գոշը լավագույնս է հարցը մեկնել, ասելով՝ «Վեցը մարմնի վրա ներազդման թիվն է»: Եվ պարզ մի պատճառով է այդպես, քանի որ առաջին՝ Ադամը վեցերորդ օրը մարմնապես սարքվեց, և սարքվելուց հետո միայն Աստված կենդանության շունչ փչեց նրա մեջ: Եվ մարդն այդպես դարձավ կենդանի, հոգևոր անձ: Այսինքն թե՝ Նեռի կողմից Աստծո գիտությունն է այսօր ի չարը գործադրվում, միայն Ադամի մարմնավորը ընդունելով և Աստծով հոգևոր անձ մարդու լինելը իսպառ մերժել-ոչնչացնելով, որով մարդը դառնում է կամակատար-ռոբոտ կամ սատանայից որոգայթված շարժվող արձան:
Ահա թե ինչու է Հայտնության Գրքում Նեռն իր համակարգով անվանվում «Գազան», «Վիշապ», որ վեր է ելել ամենայն բարին ապականելու և խորտակելու, ամենայն բարի բան ոչնչացնել-փչացնելու: Եվ որ Գազանն ու Վիշապը նաև Հակամարդն է, այդ հստակորեն երևում է նրա հարյուրավոր պատրալի ծրագրերից. դրանցից մի քանիսը թերթենք.
ա) Մարդկության 6-7 միլիարդից թողնել 1 ոսկե միլիարդ, մնացածին ոչնչացման մեջ դնել, առավել՝ ինքնաոչնչացման: Այդ բանի համար իրավունքներ տալ պոռնկությանը, միասեռականությանը, սեռափոխությանը: Դրանք մտցնել փորձելով` անգամ դպրոց ու մանկապարտեզ, քանի որ բարոյապես փչացած ազգերը մատնվում են ինքնաոչնչացման:
Տարիներ առաջ ռադիոյի ծրագրերից մեկով (կարծեմ՝ Հանրային ռադիոն էր) հայ գիտնականների և մանկավարժների կլոր սեղան էր: Եվ ամենքն էին բարկացած: Պարզվում է, որ Նեռի գործակատարները «սեռական փորձառության» դաս են անցկացրել մեր դպրոցներից մեկում, և սեռանդամների պահպանակներ են բաժանել աշակերտությանը, որպեսզի նրանք «կենակցելիս սեռավարակներ չունենան»: Այդպես դրդել մղելով մեր երեխաներին` շնանալու և պոռնկացման առաջին քայլերին, ճակատագրերի խեղման ու կորստի: Ի վերջո` կործանման:
«Անվտանգ սեքս արեք» խորհուրդ են տալիս «վիշապ քեռիները» հայ երեխաներին: Ինչպիսի «մտահոգությո՜ւն», ինչպիսի «հոգատարությո՜ւն»: Ինչպես ասում են գառան հոտը հանձնել են պատառող գայլերին, որ սրանք «պահպանե՞ն»: Այդպիսին է նեռական ամեն հոգատարություն:
բ) Ապականել Աստծո բնությամբ մարդուն տրված պտուղների, բանջարեղենի սերմերը, վարակելով դրանք մահաբեր, Աստծո բնությանը հակառակ գեներով, այդպես տառապալից հիվանդություններ առատացնելով ու մահ տարաժամեր հաճախեցնելով, որ... «մարդկության թվաքանակը քչանա և իրենք մնան»:
գ) Ստեղծել արհեստական համաճարակներ և միևնույն ժամանակ՝ պարտադիր շարժում քարոզել նույն համաճարակների դեմ (թռչնագրիպ, խոզի գրիպ, կորոնավիուս և այլն), որոնք պետություններից մեծ գումարներ խժռելով առավել կթշվառացնեն ժողովուրդներին, այդժամ «պարտքեր» տալով, «վիշապ քեռիները», նոր նեռերն այսինքն, հայտնվում են նրանց կողքին, որպես բարեգործներ` մեծ պարտքերի տակ գցելով, իսկ պարտքերի դիմաց պահանջելով այս կամ այն անօրեն ու քայքայիչ ծրագրերը օրինականացնել, ժողովուրդներին այդպես առավել մղելով թշվառությամբ ոչնչացման վայրընթացների, արտագաղթի, նաև պարտքերի դիմաց՝ իշխանություններին մատնելով ստրկահաճո և չար ենթակայությունների:
Եվ այնքան շատ են Նեռի գերայլանդակությունները, գերանհեթեթություններն ու մահացու չարագործությունները, որ անհնար է թվարկելն անգամ: Եվ դրանցից որ մեկն էլ քննենք՝ գերպիղծ են և գերանհեթեթ, ըստ էության՝ կեղծ բարությամբ և սվաղված նենգությամբ, ժպտալով խարդավության:
Եվ այդ «ծրագրերը» բոլորն էլ՝ հատկապես դեմ են և ուղիղ հակառակ` Քրիստոսի Ավետարանին: Եվ բոլորն էլ հարմարեցված մարդկային զգայարանքներ մոլորեցնել խաբելուն, թե իբր «մարդասիրությունից հալ ու մաշ լինելու» պատաճառով են սարքվում կործանման այդ այլանդակ ու սոսկալի, անմարդկային որոգայթները: Քրիստոս եկավ անգամ մեղավորներին գտնելու ու փրկելու, իսկ Նեռը աշխարհ է եկել՝ անգամ արդարներին գայթակղելու և կորստի մատնելու ստոր որոգայթներով:
Այդ է պատճառ, որ Նեռի հիմնական թշնամին՝ Հակառակորդը, Քրիստոսն է, որ մեր պահապանն է, որ մեզ կյանք է տալիս, որ մեր կյանքի միջնորդն է առ Աստված, և մեզ հալածող Նեռը միայն Քրիստոսով է պարտվում ու ընկրկում-ընկնում: Եվ Քրիստոս նախօրոք է Հովհաննեսի Հայտնության Գրքի միջոցով հայտնի արել և մեզ պարզեիպարզ նկարագրել այս ամենամեծ գազանին ու վիշապին, որպեսզի չխաբվենք ու չկործանվենք: Այսինքն, հարկ է մեզ ըստ Ավետարանի և Աստծո պատվիրանների ապրել, որպեսզի երբե՛ք չմոլորվենք ու չընկնենք կորստով: Քանի որ կեղծ բարերար Չարը, ըստ էության Գազան ու Վիշապ լինելով, մեր բանական հոգիների մահն ու կորուստը, վախճանն է շարունակ որոնել , որոնում, որոնելու է:
Մեր իշխանավորների հետ առնչվող նշանավոր այրերից չտեսա՞ն Նեռի խաբեությունները, չզգուշացրեցի՞ն: Տեսան, զգուշացրեցին, շարունակում են տեսնել և զգուշացնել: Օրինակ, ՀՀ ՍԴ անդամ և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գերագույն Հոգևոր խորհրդի անդամ, Ռաֆայել Պապայանը (Աստվա՛ծ հոգին լուսավորի) գրում է. «Շատ չե՞ն արդյոք զուգադիպությունները (սուրբ Գրքի զգուշացումներին:- Մ.Ո.). և՛ դրոշմի համատարած պարտադրանքը, և՛ դրա ենթադրական տեղը՝ ձեռքը կամ ճակատը, և՛ առք ու վաճառքի արգելքը դրոշմի բացակայության դեպքում, և՛ «փոքրերի» (երեխաների) համար պարտադիր լինելը, և դրոշմի թվային արտահայտության հանգամանքը, և՛ այն, որ այդ թիվը ոչ թե փաստաթղթի համարն է, այլ «մարդու անվան թիվը»:
Ի դեպ, խորհրդային և գերմանական համակենտրոնացման ճամբարներում անվան փոխարինումը թվով՝ ոչ միայն իրավունքներից զրկվելու սոսկ նշան էր, այլ բոլոր իրավունքների և ազատությունների իրական վերացման:
Ակնհայտ է, որ, անկախ նրանից, թե ով ում կհամոզի, անկախ հարկադրանքի ուժից, մեր բնակչության մի ստվար մաս, հավատարիմ իր համոզմունքներին, չի համաձայնի ստանալ նույնականացման համարանիշը: Հասկանալի է, որ ամենահետևողական հրաժարվողները կլինեն երկրի քրիստոնյա բնակչության ներկայացուցիչները, քանի որ հավատքը քաղաքական խաղ չէ, որը ենթակա է իրավիճակային (կոնյունկտուրային) փոփոխությունների. հայերը կյանքի գնով են պահպանել իրենց հավատքը ողջ պատմության ընթացքում, դավանափոխ չեղան ո՛չ Դեր Զորի անապատում, ո՛չ ստալինյան ճամբարներում կամ Ալթայի աքսորում, և այսօր էլ դավանափոխ չե՛ն լինի:
«Անհատական ծածկագրերի մասին» ՀՀ օրենքի 10 և 16 հոդվածների համաձայն, նրանք կզրկվեն աշխատավարձ, կենսաթոշակ, նպաստ ստանալու և այլ կենսական անհրաժեշտություն ունեցող գործողություններ կատարելու հնարավորությունից: Երկիրը բաժանվելու է երկու «դասի»՝ արտոնյալների և թշվառների:
Սա հոգևոր հարց է նաև այն առումով, որ Հայաստանում, որը մեծ հանդիսությամբ է տոնել քրիստոնեության ընդունման 1700 ամյակը, թշվառների «դասը» կազմելու են հենց քրիստոնյաները, Հայ Առաքելական Եկեղեցու ամենանվիրյալ զավակները: ՈՒստի հիմք կա սույն օրենքի ընդունումը որակելու որպես քայլ՝ ուղղված հատկապես Հայ Եկեղեցու դեմ:
...Համաձայն ՀՀ Սահմանադրության 37 հոդվածի, ազգային փոքրամասնությունները «ունեն իրենց ավանդույթների պահպանման, լեզվի և մշակույթի զարգացման իրավունք»: Ավանդույթներն ու մշակույթը խարսխված են ազգային կրոնական արժեքների վրա կամ, համենայն դեպս, այդ արժեքները հանդիսանում են դրանց բաղկացուցիչ, եթե ոչ հիմնական, մասը: Մեր ինքնանույնացումը մենք արտահայտում ենք երկու բառերի կցումով՝ «հայ քրիստոնյա», իսկ այժմ մենք ուզում ենք այս հասկացությունները զատել միմյանցից և հակադրել՝ «ապաքրիստոնեացված» հայերին խոստանալով բարեկեցություն (որը նույնպես հարցականի տակ է), իսկ հայ քրիստոնյաներին՝ իրավազուրկ վիճակ:
Քանի որ ազգային ավանդույթների պահպանման իրավունքից զրկվածների հիմնական զանգվածը կազմելու են հայերը, հավատավոր հայազգին բոլոր հիմքերն ունի՝ Աստծո խորհրդանիշը Նրա հակոտնյայի խորհրդանիշով փոխարինելու իմաստի հետ կապել նաև այն, որ զուգահեռաբար, ի դեմս «Նեմրութ» կազմակերպության (տեղեկատվությունը հավաքող և պահպանող), կատարվում է ևս մեկ նենգափոխություն, որն ունի և՛ կրոնական, և՛ ազգային իմաստ. հայության խորհրդանիշ Հայկ Նահապետը փոխարինվում է իր հակոտնյայով՝ Նեբրովթով (Բելով), որը ցանկանում էր ոչնչացնել հայ ժողովրդին նրա ձևավորման արշալույսին և ընկալվում է որպես հայության պատմական և գալիք բոլոր թշնամիների խտացված մարմնացում:
Այսուհետ Բել-Նեբրովթի հսկողության տակ է ընթանալու հայության ողջ կյանքը, նրա անվան հետ է կապվելու հայի անձը: Սակայն համարձակվում եմ պնդելու, որ ներմուծվող համակարգը, ուղղված լինելով Հայ Եկեղեցու և ընդհանրապես՝ հայության դեմ, ուղղված է նաև հայոց պետության դեմ:
Սուրբ Գրքում ասված է. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի. չեք կարող ծառայել Աստծուն և մամոնային» (Մթս. 6: 24): Մինչդեռ ողջ այս «միջոցառման» կրոնական մեկնաբանությունը՝ երկրորդ «տիրոջ» հայտնվելն է, մանավանդ որ օրենքի գործնական կիրառումը կապված է հենց նրան՝ մամոնային ծառայելու խնդրի հետ. ծածկագիրը նախատեսվում է աշխատավարձի, թոշակի, նպաստի, այլ եկամուտների նշանակման և վճարման համար, հարկերի, տուրքերի, սոցիալական ապահովագրման, բանկային հաշիվ բացելու և նմանօրինակ գործարքների համար (հ. 10): Այս թվային նիշը կոչված է ստիպելու մարդկանց՝ երկու տերերից ջանադրաբար ծառայել Աստծո հակոտնյային (մամոնային): (Ռաֆայել Պապայան ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱԾԿԱԳՐԵՐԸ՝ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԵՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ, «Ավանգարդ, Հատուկ թողարկում, 2003 թ.)»:
Եվ ինչպես նման օրերին է բնորոշ, այս օրերին հայտնվում են սուտ մարգարեներ և սուտ քրիստոսներ, քարոզելով, թե՝ մոտ է աշխարհի վախճանը: Մինչդեռ Հիսուս այս աշխարհի վախճանի կամ իր գալստյան մասին այլ բան է մեզ զգուշացնում. «Բայց այդ օրվա և ժամվա մասին ոչ ոք չգիտե. ո՛չ երկնքի հրեշտակները և ո՛չ էլ Որդին, այլ՝ միայն Հայրը»: Այսինքն, Ինքը՝ տերերի Տերն էլ է խոստովանում, որ տեղյակ չէ այս աշխարհի վախճանի ստույգ ժամկետի մասին, այլ միայն ակնհայտ նշաններով է հուշում մեզ ժամանակների ըմբռնումը: Բայց վախճանաքարոզները պնդում են, թե Քրիստոսից էլ շատ ավելին գիտեն: Բան, որ անհեթեթ է խորհելն անգամ:
Տեղին է հիշենք նաև հանուն Հիսուսի իր կյանքը դրած, հեթանոսների ամենաչարչարված առաքյալի աղաչանքով զգուշացումը, որ Աստծո դատաստանի օրվա շուտափույթ լինելը քարոզող մոլորեցնողներին նկատի ունենալով, ասում է. «Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան և նրա մոտ մեր հավաքվելու համար դուք իսկույն չխռովվեք ձեր մտքում և չզարհուրեք ո՛չ հոգով, ո՛չ խոսքով, ո՛չ էլ թղթերով՝ իբր թե մեր կողմից գրված, որպես թե արդեն եկած հասած լինի Տիրոջ օրը: Թող ոչ ոք ձեզ չխաբի և ոչ մի ձևով. որովհետև այն օրը չի գալու, եթե նախ ապստամբությունը չգա, և չհայտնվի անօրենության մարդը՝ կորստյան որդին՝ Հակառակորդը, որ գոռոզանում է այն ամենի վրա, որ կոչվում է աստված կամ պաշտամունքի առարկա, մինչև այն աստիճան, որ նա նստի Աստծու տաճարում և ինքն իրեն ցույց տա, թե աստված է»:
Այսինքն, հարկ էր Նեռի գալստյան զգուշացումների մասին քարոզել, որպեսզի քրիստոնյաներս չմոլորվենք, հանկարծակի չգանք՝ Գազանի որոգայթներն ընկնելով, և ո՛չ թե աշխարհի վախճանի ցայտնոտով, որպես թե` մեջտեղում Նեռ չկա, որպեսզի չէ թե` առավել ևս անպատրաստ ու պարտվող, կործանվողներ դառնանք եկած ու եկող ահռելի փորձությունների առաջ:
Այնուամենայնիվ, Նեռն իր գործընթացներով արդեն աշխարհում է, և իր ապստամբությունն է կայացնում Աստծո դեմ: Եվ որ՝ ամեն տեղ և նախ Հայաստանում պիտի պարտություն կրի, և հայ մտավորական քրիստոնյաները և իշխանության մեջ գտնվող Մայր եկեղեցու զավակները ևս պիտի մասնակից դառնան մեր այդ հաղթանակներին, այդ մասին սուրբ Սահակ Պարթևը իր տեսիլքում գրում է.
«Եվ որ արծաթե սկուտեղի վրա շրջան կազմած տղաների բազմություն երեւաց, զվարճացի՛ր ցնծալից ուրախությամբ, որովհետև Արարչից քեզ տրված զավակիդ արգանդից պիտի ելնեն բազում շառավիղներ` զորությամբ ընտիր տղամարղիկ, որոնց հետ միաբանելով Հայոց նախարարական տոհմերի քաջ մարդկանց ուրիշ բազմություններ` որոնք զորացած Աստծո սուրբ խոսքով և ոչինչ համարելով թագավորների զայրույթներն ու իշխանների սպառնալիքները, իրենց անձերը պիտի միացնեն երկնավոր կոչման բաղձալի հույսին, աչք չդնելով ո՛չ սնոտի մեծություններին, ո՛չ էլ ժամանակավոր փառքերին: Ընդ որում, ոմանք անեղծ Աստծո փառքերը փոխելով աշխարհիս կյանքի սնոտիի ու ապականացուի հետ, ուրացողներ դարձան. բայց արդեն դռան մոտ է հասել թուլակամների կորուստը և, զորացյալների փրկության օգնությունն է հասվեհաս»: (Սուրբ Սահակ Պարթևի տեսիլքը. Ղազար Փարպեցի, «Հայոց Պատմություն»):
Այս ամենից ի՞նչ է խրատ մնում մեզ. Նեռը ինչ դաժանությամբ, որ բարձրացել է աշխարհը բռնատիրելու, կրկնակի դաժանությամբ էլ պիտի ընկնի Տիրոջ պատիժներով: Հարկ է մեզ մասնակից չդառնալ Նեռի համակարգված չարագործություններին, որպեսզի ազատ լինենք Նեռին ու նեռականներին սպասվող անտանելի պատուհասներից և Աստծո անկաշառ վրեժխնդրությունից: Հայտնության Գրքում (18:4) այդ մասին այդպես էլ զգուշացված է մեզ.
«Ելե՛ք դրա միջից ժողովուրդ իմ, որ մասնակից չդառնաք դրա մեղքերին և սպասվող պատուհասներին»:
Չուշանա’նք: Եվ թող որ մենք՝ քրիստոնյա հայերս, «Մեր աղոթքները երբևէ՛ չենթարկենք մեղավորների կամքին»,
ինչպես Սաղմոսարանն է մաղթանքով Տիրոջ զավակներիս համար ուղենշել: Ամե՛ն:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ